«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «սերուցքայինների» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ակումբի ղեկավարությանը խնդրել է գնել գերմանացու տրանսֆերը:
Նշվում է, որ հնարավոր տրանսֆերի դեպքում Վերները լինելու է Կարիմ Բենզեմայի փոխարինողը կամ հարձակման զույգ կազմի վերջինիս հետ:
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Տիմոն անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 12 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am