Կարիմ Բենզեման երեկ իր վերջին հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» կազմում։
Քիչ առաջ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Կարիմն արդեն պայմանագիր է կնքել «Ալ-Իթիհադ» ակումբի հետ։
35-ամյա ֆուտբոլիստը երկամյա պայմանագիր է կնքել, որն իր մեջ ներառում է ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացին իր նոր ակումբի կազմում տարեկան 100 մլն եվրո աշխատավարձ կստանա։
Los Merengues, Realmadrid.am