Հոդվածներ

Վալվերդե. «Ալկոյանոյի» դեմ խաղը լավագույնը չէր»
06.01.2022
1773 0

Երեկ Մադրիդի «Ռեալը» Արքայական գավաթի խաղարկության շրջանակում առավելության հասավ «Ալկոյանոյի» նկատմամբ։ 

Ֆեդե Վալվերդեն խաղից հետո կիսվել է իր տպավորություններով և խոսել իր ապագայի մասին։ 

«Գոհ եմ արդյունքից և ուրախ եմ, որ հաջորդ փուլ դուրս եկանք։ Գիտեինք, որ հեշտ հանդիպում չի լինելու։ Նախորդ մրցաշրջանում զիջել էինք «Ալկոյանոյին» և ցանկանում էինք այս խաղում ռևանշի հասնել։ 

Այս խաղը լավագույններից մեկը չէր, բայց մեզ դուր է գալիս ցանկացած տեղում խաղալը։ Կարևորը հաղթանակն էր, ու մենք հեռանում ենք այստեղից ուրախ տրամադրությամբ։ 

Հաճելի է տեսնել, թե ինչպես են հանդիսատեսները երկրպագում մրցակից թիմին։ Ես ծնունդով Ուրուգվայից եմ և նման բաները ինձ հաճույք են պատճառում։ 

Ես այստեղ եմ, որ հնարավորինս օգնեմ թիմին հաջողություններ գրանցել։ Դա է իմ նպատակը». նշել է Վալվերդեն։

Los Merengues, Realmadrid.am