Երեկ Ազգերի լիգայի շրջանակում տեղի ունեցավ Ավստրիա - Ֆրանսիա հանդիպումը։
«Ռեալի» և Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան չկարողացավ ավարտին հասցնել հանդիպումը վնասվածքի պատճառով։
Խաղի 70-րդ րոպեին Ալաբան ստիպված եղավ լքել խաղադաշտը։
Չնայած այդ ամենին, ֆուտբոլիստը վազքով հեռացավ դաշտից, ինչից կարելի է ենթադրել, որ վնասվածքը լուրջ չէ։ Ալաբան ամենայն հավանականությամբ թեթև ցավ է զգացել և որոշել ռիսկի չդիմել։
Նրա վնասվածքի լրջության վերաբերյալ առայժմ հստակ տեղեկություններ չկան։
Los Merengues, Realmadrid.am