«Ռեալի» վինգեր Վինիսիուսը հարցազրույց է տվել Marca-ին, որից մի հատված ներկայացնում ենք ձեզ:
««Ռեալում» 100 տոկոսով վստահում են ինձ թե՛ Զիդանը, թե՛ խաղընկերներս, թե՛ ակումբի նախագահը:
Ֆլորենտինո Պերեսը միշտ ուժ է տալիս՝ ասելով, որ ընտանիքիցս հետո իմ ամենամեծ երկրպագուն է: Ֆուտբոլի պատմության լավագույն թիմի՝ «Ռեալի» կազմում խաղալը միշտ էլ մեծ պատասխանատվություն է, սակայն վստահեցնում եմ, որ իմ շուրջբոլորը հանգստություն է, և կարող եմ կենտրոնանալ միայն խաղի վրա: Մոտ եմ 100 խաղի սահմանագծին և ցանկանում եմ ևս 200, 300 հանդիպում անցկացնել «Ռեալի» կազմում»,- եզրափակել է բրազիլացին:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը 21 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am