Մադրիդի «Ռեալը» մինչմրցաշրջանային հատվածում 8 ընկերական հանդիպում է ունենալու։ Մրցակիցները լինելու են «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը», «Արսենալը», «Յուվենթուսը» և «Բարսելոնան»։
Ընկերական մրցաշարը տեղի է ունենալու ԱՄՆ-ում։ Սա երրորդ դեպքն է, երբ ԷԼ Կլասիկոն անցկացվելու է ԱՄՆ-ում։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2017-ին Ֆլորիդայում, իսկ երկրորդը՝ նախորդ տարի Հյուսթոնում։ Այս տարի թիմերը մրցելու են Արլինգթոնում։
Մրցաշարի ընթացքում թիմերը հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի մի քանի նահանգներում։ Բացման խաղը լինելու է Կալիֆորնիայում։ Մրցելու են «Բարսելոնան» և «Յուվենթուսը»։
Los Merengues, Realmadrid.am