Օրերս Թոնի Կրոսը վնասվածքի պատճառով բաց թողեց Աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Իսլանդիայի հետ հանդիպումը։
Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ Կրոսը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է և Եվրո 2020-ում հույսեր է կապում նրա հետ։
«Կրոսը կարիք չունի մտահոգվելու։ Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, և նրա տեղը Եվրո 2020-ում երաշխավորված է։ Այս թիմում Թոնին շատ կարևոր դեր ունի։
Իհարկե գիտենք, որ վնասվածքներ կարող են լինել, սակայն ես վստահ եմ, որ մայիսին բոլորը պատրաստ կլինեն». նշել է Լյովը։
Los Merengues, Realmadrid.am