Երեկ ֆրանսիական «ՊՍԺ»-ն հերթական անգամ դուրս մնաց ՉԼ-ից՝ երկու խաղերի արդյունքում 3:0 հաշվով զիջելով «Բավարիային»։
«Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է այդ ամենը։
«Մբապեն պետք է հեռանա։ Ես իսկապես գտնում եմ, որ դա միակ ճիշտ լուծումն է։ «ՊՍԺ»-ն շատ հեռու է ՉԼ-ում հաղթանակի հասնելուց։ Չեմ կարծում, որ գալիք մրցաշրջանում իրավիճակը ավելի լավն է դառնալու, եթե նրանք խաղան նույն կազմով։ Որքան շուտ Մբապեն տեղափոծվի «Ռեալ», այնքան լավ։
Հինգ անգամ 1/8 եզրափակչից դուրս մնալը կարծես որևէ կատակ լինի։
Սերխիո Ռամոսը իմ դիրքում հանդես եկած լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա սերիական հաղթող է։ Բայց «ՊՍԺ»-ն պետք է գնա և ձեռք բերի լավագույն երիտասարդ պաշտպաններին, ոչ թե Ռամոսի նման խաղացողներին». նշել է Կարագերը։
Los Merengues, Realmadrid.am