«Ռեալի» կիսապաշատպան Դանի Սեբալյոսն, ով ներկայում վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Արսենալում», մտադիր է վերադառանալ մադրիդյան ակումբ:
«Սանտիագո Բերնաբեուն ֆուտբոլի Մեքքան է: Մեսութ Օզիլը միշտ ասում է, որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է: Այս մարզաշապիկի ու տարբերանշանի կրելը ֆուտբոլիստների 99%-ի երազանքն է: Վերադարձիս հարցը կախված է ակումբի նախագահից և մարզչից. ինքս մտադիր եմ վերադառնալ, քանի որ դեռ 3 տարվա պայմանագիր ունեմ»,- իսպանացու խոսքերը փոխանցում է The Sun-ը:
Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանում Սեբալյոսն անցկացրել է 9 հանդիպում ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am