«Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։
Անդալուզյան ակումբը հայտարարել է, որ համաձայնության է հասել 30-ամյա ֆուտբոլիստի հետ՝ հնարավոր տրանսֆերի հարցում։ Եթե ֆուտբոլիստը հաջողությամբ անցնի բուժզննումը, ապա կողմերը երկամյա պայմանագիր կկնքեն։
Իսկոն արդեն իսկ ժամանել է Սևիլիայի, որտեղ այսօր բուժզննում կանցնի։
Իսպանացի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2013 թվականից։ Այս ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Արքայական» ակումբից։
Los Merengues, Realmadrid.am