• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոսը դրեց Մեդիալիգայի մեկնարկը Գերմանիայում. Մասնակիցների թվում են Ալաբան և Ռյուդիգերը

Հոդվածներ

Կրոսը դրեց Մեդիալիգայի մեկնարկը Գերմանիայում. Մասնակիցների թվում են Ալաբան և Ռյուդիգերը
04.08.2024
1036 0

Թոնի Կրոսը և ՖԻՖԱ համակարգչային խաղի հայտնի խաղացող EliasN97 դրել են Մեդիալիգայի մեկնարկը Գերմանիայում։ 

Մրցաշարը կկոչվի The Icon League, իսկ Ֆորմատը հիշեցնում է Պիկեի՝ թագավորների լիգան։ 

Թիմերը խաղում են հնգական խաղացողներով։ Խաղադաշտի երկարությունը 45 մետր է, իսկ լայնությունը՝ 22։ Խաղի դինամիկան բարձրացնելու նպատակով դաշտի սահմանները փակված կլինեն հատուկ պատնեշներով ու գնդակը դուրս գալ չի կարող։

Մրցաշարին կմասնակցեն 14 թիմեր։ Թիմերը կղեկավարեն «Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, «Մոնակոյի» հարձակվող Բրել Էմբոլոն, «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը, «Ռեալի» պաշտպաններ Դավիդ Ալաբան և Անտոնիո Ռյուդիգերը, ինչպես նաև Ֆրանկ Ռիբերին, Կլաուդիո Պիսարոն և հոկեի «Էդմոնթոն» թիմի հարձակվող Լեոն Դրայզայթլը։ Այս շաբաթ անցկացվել է մրցաշարի փորձնական փուլը։ 

Առաջին տուրը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 1-ին։ Հանդիպումները տեղի կունենան Քյոլնի «Լանկես Արենա» մարզադաշտում, որը տեղավորում է 18.5 հազար երկրպագու։

Գերմանիայում արդեն իսկ գործում է մեկ այլ մեդիալիգա։ Այն ղեկավարում են Մաթս Հյումելսն ու Լուկաս Պոդոլսկին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված