• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կազեմիրո. «Լա Լիգայում խաղալը բարդ է. Բոլորն են միավորներ կորցնում»

Հոդվածներ

Կազեմիրո. «Լա Լիգայում խաղալը բարդ է. Բոլորն են միավորներ կորցնում»
29.11.2020
1362 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն մեկնաբանել է «Ալավեսից» կրած պարտությունը։ 

«Խաղի մեկնարկում նրանք ավելի լավ էին խաղում և կարողացան նաև գոլ խփել։ Երկրորդ կեսում բաց թողեցինք երկրորդը։ Նրանք շատ լավ հանդիպում անցկացրին և մեզ համար բարդ էր կորցրածը հետ բերելը։

Այս մրցաշրջանում բոլոր թիմերն են միավորներ կորցնում։ Մենք պետք է որքան հնարավոր է շուտ ադապտացվենք։ Մենք նույնպես կորցնում ենք միավորներ, բայց աշխատում ենք իրավիճակը հնարավորինս շուտ շտկելու ուղղությամբ։

Այս մրցաշրջանում Լա Լիգան շատ բարդ է։ Վերջին հորիզոնականները զբաղեցնող ակումբները կարող են մեծ դժվարություններ առաջացնել առաջատարների համար։ 

Միջմրցաշրջանային հատվածը շատ կարճ էր, իսկ այժմ մենք խաղում ենք բավական ծանրաբեռնված խաղացանկով։ Այնուամենայնիվ պետք է կարողանանք լուծել մեր խնդիրները և վերադառնալ նախկին խաղամակարդակին». ասել է Կազեմիրոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված