«Ռեալը» պատասխանել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեի՝ Զինեդին Զիդանի հասցեին արած հայտարարություններին:
«Ռեալը» ցավում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեի՝ ֆուտբոլի պատմության մեծագույն լեգենդներից մեկի՝ Զինեդին Զիդանի վերաբերյալ հայտարարությունների համար:
Այդ խոսքերը անարգանք են մի մարդու նկատմամբ, որով հիացել են ամբողջ աշխարհում: Մեր ակումբը սպասում է, որ իրավիճակն անհապաղ կպարզաբանվի:
Զինեդին Զիդանն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է, սակայն, բացի այդ ամբողջ կարիերայի ընթացքում հարգել է մարզական արժեքներն ու փոխանցել մյուսներին:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքերը հարիր չեն մի մարդու, որը նման բարձր պաշտոն է զբաղեցնում: Նրան հարիր չեն նաև մեր ավագի՝ Կարիմ Բենզեմայի հասցեին արած հայտարարությունները, որը Ֆրանսիայի հավաքականի հետ հաղթել է Ազգերի լիգայում, նվաճել է «Ոսկե գնդակ» ու 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում»:
Հիշեցնենք, որ Լե Գրեին հարցրել էին՝ արդյոք Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը: ՖՖՖ նախագահը պատասխանել էր, որ իրեն չի հետաքրքրում և նույնիսկ հեռախոսը չի վերցնի, եթե լեգենդար ֆրանսիացին զանգի:
Fanat, Realmadrid.am