Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» գերկամային հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ:
«Մեստալիայում» «Սերուցքայինները» մրցակցին հաղթեցին 10 հոգով. 79-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Վինիսիուսը:
Տարօրինակ է, բայց Լա լիգան խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել տանտերերի հարձակվող Հուգո Դուրոյին, որը բացել էր հաշիվը:
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգեմն այս խաղում իր հաշվին գրանցել էր գոլ+ասիստ:
Fanat, Realmadrid.am