Ազգերի լիգայի շրջանակում ուժերը չափեցին Խորվաթիան և Ֆրանսիան։
Խորվաթները կարողացան նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանիպման միակ գոլը 11 մետրանոցից խփեց Լուկա Մոդրիչը։ Սակայն դա չէր հանդիպման գլխավոր իրադարձությունը։
Խաղից հետո Լուկա Մոդրիչը առաջարկել է Մբապեին փոխանակվել մարզաշապիկներով։ Այս մասին տեղեկացնում է El Chiriguinto-ն։
Լրագրող Խոսեպ Պեդրերոլը քննադատել է Մոդրիչի այս քայլը։ Նրա կարծիքով Մբապեն դավաճանել է «Ռեալին», և Լուկան այդ ամենը հաշվի առնելով չպետք է գնար այդ քայլին։ Ըստ Պեդրերոլի հենց Մբապեն պետք է խնդրեր Մոդրիչի մարզաշապիկը, այլ ոչ թե հակառակը։
Los Merengues, Realmadrid.am