«Ռեալի» առաջատար Կարիմ Բենզեման անհամբեր սպասում է մրցաշրջանի վերամեկնարկին, հայտնում է AS-ը:
«Ոսկե գնդակի» դափնեկիրը առաջին հատվածից հիասթափված է երկու պատճառով.
1. Կարիմը զայրացած է Դեշամի որոշումից ու վստահ է, որ Կատարում կարող էր օգնել Ֆրանսիայի հավաքականին 1/8 եզրափակիչում:
2. Բենզեման գիտակցում է, որ մինչև ակումբային ֆուտբոլի դադարն այդքան էլ լավ չի հանդես եկել «Ռեալում»՝ 12 խաղում դառնալով 6 գոլի և 1 ասիստի հեղինակ:
Նա շատ է աշխատել մարզումների ժամանակ ու ցանկանում է «վրեժ» լուծել բոլորից, որոնք նպաստել են այս իրավիճակի ստեղծմանը:
Դեկտեմբերի 31-ին՝ Երևանի ժամանակով 00:30-ին, Լա լիգայի 15-րդ տուրում «Ռեալը» կհյորընկալվի «Վալյադոլիդին»:
Fanat, Realmadrid.am