«Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին պատմել է «Արքայական ակումբ» տեղափոխության մասին:
«Սկզբում ինձ հետ կապ հաստատեց «Լիվերպուլը», ու մենք բանակցեցինք:
Հետո հայտնվեց «Ռեալն», ու ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ:
Գործակալիս ասացի, որ քանի դեռ կա «Ռեալի» առաջարկը, ամեն ինչ անելու ենք, որ տեղափոխվեմ այնտեղ: Երբ ինձ հետ կապ հատստաեց ՊՍԺ-ն, արդեն ամեն ինչ որոշված էր, չնայած դրան՝ հաճելի է նման ակումբից առաջարկ ստանալը»,- Չուամենիի խոսքը փոխանցում է Le Parisien-ը:
Հիշեցնենք, որ Մունդիալի առաջին տուրում Ֆրանսիան 4-1 հաշվով հաղթել էր Ավստրալիային, իսկ Չուամենին անցկացրել էր 77 րոպե:
Fanat, Realmadrid.am