«Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը հիշել է 2010 թվականի Մունդիալի եզրափակիչը, որտեղ Արյեն Ռոբենի հարվածից հետո սեյվ էր կատարել ու Իսպանիային օգնել դառնալ չեմպիոն:
«Դա հաջողություն էր: Վստահ եմ, եթե կրկնվեր այդ դրվագը, Ռոբենը 10-ից 9 դեպքում գոլ կխփեր: Պարզապես, այդ օրը հաջողությունը մեր կողմն էր ու գնդակը դիպավ ոտքիս»,- Կասիլյասի խոսքը փոխանցում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ եզրափակիչում Իսպանիային նվազագույն հաշվով հաղթել էր Նիդեռլանդներին:
Fanat, Realmadrid.am