Նիկո Պասը կշարունակի ելույթները «Կոմոյի» կազմում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» կակտիվացնի Պասին հետ վերադարձնելու իրավունքը 9 մլն եվրոյի դիմաց։ Իտալական ակումբը մինչ երկուշաբթի կարող էր 60 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Ի սկզբանե նշվում էր, որ «Կոմոն» չի գնա այդ քայլին, իսկ ավելի ուշ հատնի դարձավ, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։
Այնուամենայնիվ, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Կոմոն» ի վերջո որոշել է գնել Պասի տրանսֆերային իրավունքները։
Կողմերն արդեն համաձայնության են հասել, և անձամբ ֆուտբոլիստն էլ ցանկություն է հայտնել մնալ իր ներկայիս թիմում։ Գործարքը կարժենա 60 մլն եվրո։ Այս տեղեկությունը հաստատել է նաև լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
«Ռեալը» թողել է արգենտինացու տրանսֆերը հետ գնելու իրավունքը, և ըստ դի Մարցիոյի, նրա հետագա վերադարձը «Արքայական» ակումբի համար կարժենա 80 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն