«Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշել են այն 5 ֆուտբոլիստներին, ովքեր ոչ մի պարագայում չպետք է հեռանան թիմից:
Անձեռնմխելիների ցանկում գլխավորը Ֆեդերիկո Վալերդեն է: Ակումբում մեծ հույսեր են կապում երիտասարդ ուրուգվայցու հետ, ու նրա հրաժարագինը սահմանել են 300 մլն եվրո՝ հնարավոր գնորդներին հեռու պահելու համար:
Երկրորդը Վինիսիուսն է. Զինեդին Զիդանն սկսել է ավելի շատ վստահել բրազիլացուն Լա լիգայի 2020/21 մրցաշրջանում հաջող մեկնարկելուց հետո:
Ցանկում են նաև Ռոդրիգո Գոեսը, Մարկո Ասենսիոն և Մարտին Էդեգորը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» 4 հանդիպում է անցկացրել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Խետաֆեի» դեմ՝ առաջին տուրի խաղը հետաձգվել է:
Fanat, Realmadrid.am