Հոդվածներ

As. «ՊՍԺ»-ի նախագահը ցանկանում է վրեժ լուծել «Ռեալից»
28.07.2026
82 0

«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին ցանկանում է պայմանագիր կնքել Ռոդրիի հետ՝ «Ռեալից» վրեժ լուծելու համար։ Սա Յան Դիոմանդեին ֆրանսիական ակումբից խլելու վրեժն է։ Այս մասին հայտնում է As-ը։

Փարիզյան ակումբի ղեկավարը իվուարցի ֆուտբոլիստի տեղափոխությունը գրեթե ավարտված էր համարում, սակայն «Լայպցիգի» վինգերը հրաժարվել է «ՊՍԺ» տեղափոխվելուց այն բանից հետո, երբ հայտնվել է «Ռեալի» առաջարկը։ Ինչպես պնդում են աղբյուրները, այդ պահից ի վեր Ալ-Խելաիֆին ռևանշի է ձգտում և որոշել է ամեն գնով ձեռք բերել Ռոդրիին՝ անկախ նրանից, թե ինչ է այդ մասին մտածում Լուիս Էնրիկեի գլխավորած մարզչական շտաբը։

Ալ-Խելաիֆիի ընտրությունը կանգնել է իսպանացու վրա, քանի որ «Մանչեսթեր Սիթիի» խաղացողի նկատմամբ «Սերուցքայինները» մեծ հետաքրքրվածություն ունեն։ Այդուհանդերձ, կիսապաշտպանի առաջնահերթությունը մնում է վերադարձը Լա Լիգա։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված