«Պալմերիասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկի հայրը Դուգլաս Սոուզան նշել է, որ մինչ այս իր որդու տրանսֆերի համար եղել է միայն մեկ առաջարկ։
«Մինչ այդ «ՊՍԺ»-ն միակ ակումբն է, որը կապ է հաստատել «Պալմերիասի» հետ և պաշտոնական առաջարկ կատարել։ Տարբեր երկրների մի շարք թոփ ակումբներ ցանկություն են հայտնել ձեռք բերել Էնդրիկի տրանսֆերային իրավունքները։ «ՊՍԺ»-ն արդեն իսկ արել է իր քայլը». նշել է Սոուզան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» իր ներկայացուցչին ուղևորել է Բրազիլիա, որպեսզի վերջինս հետևի Էնդրիկի ելույթներին։
Los Merengues, Realmadrid.am