El Chiringuito-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին խոսել է Սերխիո Ռամոսի՝ «ՊՍԺ» տեղափոխության մասին։
«Ռամոսը գիտեր, որ սխալվում է բանակցություններում շատ քմահաճ վերաբերմունք ցույց տալով։ Նրան թվում էր, թե Պերեսը պետք է անի այն ամենը, ինչ նա ցանկանա, բայց հաշվի չէր առնում մեկ բան, Ֆլորենտինոյի համար «Ռեալը» առաջին տեղում է։
Գալիս է մի տարիք, երբ ֆուտբոլիստներին սկսում են մեկամյա պայմանագիր առաջարկել, և դա վերաբերվում է բոլորին, սակայն Ռամոսը դա չէր հասկանում։
Այժմ Ռամոսը բարկանում է, քանի որ եղել է «Ռեալի» լեգենդներից մեկը և կարող էր կարիերան ավարտել այստեղ, բայց չօգտվեց իր հնարավորությունից։ Նա հեռացավ, և այդ տեղափոխությունը նրա համար անհաջող դասավորվեց». նշել է Գուտին։
Los Merengues, Realmadrid.am