Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ում տեղեկությունները հիմնականում ճշգրիտ են լինում, հայտնում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է հեռանալ թիմից:
Աղբյուրը նշում է, որ ֆրանսիացին իր որոշման մասին արդեն հայտնել է խաղացողներին ու մարզչական շտաբին:
Ռոմանոյի փոխանցմամբ, երբ Զիդանը վերջնականապես խոսի Ֆլորենտինո Պերեսի հետ, նրա որոշման մասին կհայտատարվի պաշտոնապես:
Fanat, Realmadrid.am