«Լիոնը»՝ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հարազատ ակումբը, ֆրանսիացի հարձակվողին հրավիրել էր «Նիցայի» դեմ առաջնության հերթական տուրի խաղին ու մարզադաշտում նրան հանձնել «Ոսկե գնդակը»:
«Շնորհակալություն «Ռեալին», որ թույլ տվեց ինձ կատարել երազանքս: Նման կերպ կարողացա շնորհակալություն հայտնել նաև «Լիոնին»»,- ասել է հարձակվողը:
Հիշեցնենք, որ Բենզեման «Լիոնի» գույները պաշտպանել է 2004-2009 թվականներին: