Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Բեյլի, Մոդրիչի և Իսկոյի ապագայի մասին
01.12.2021
2275 0

Ֆաբրիցիո Ռոմանոն անդրադարձ է կատարել Իսկոյի, Բեյլի և Մոդրիչի ապագային։ Նա խոսել է ֆուտբոլիստների՝ «Ռեալի» հետ հնարավոր նոր պայմանագիր կնքելու մասին։ 

Մոդրիչի դեպքում ամեն բան պարզ է։ «Ռեալը» մեկամյա պայմանագիր կառաջարկի խորվաթ ֆուտբոլիստին առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Դա ցանկանում են և՛ ակումբը, և՛ ֆուտբոլիստը։

Ինչ վերաբերում է Իսկոյին և Բեյլին, ապա նրանց գործող պայմանագրերի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը, և ըստ Ռոմանոյի, կողմերը ներկա պահին ոչ մի բանակցություն չեն վարում նոր պայմանագրերի հարցում։

Los Merengues, Realmadrid.am