«Ռեալի» ֆուտբոլիստներ Էդուարդո Կամավինգան, Օրելիեն Չուամենին և Կարիմ Բենզեման հրավիրվել են Ֆրանսիայի ազգային հավաքական՝ մասնակցելու ԱԱ 2022-ին։
Ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է իր որոշումը և խոսել Բենզեմայի պատրաստվածության մասին։
«Կարիմը գիտի, թե որքան կարևոր է Աշխարհի առաջնությունը։ Նա և մնացած ֆուտբոլիստները ամեն ինչ կանեն նոյեմբերի 22-ին պատրաստ լինելու համար։
Կար ժամանակ, երբ Կարիմը մեծ քանակությամբ հանդիպումների մասնակցեց, և եկավ պահը, որ փոքր վնասվածքը զգացնել տվեց։ Կարծում եմ, որ նա ոչ թե միտումնավոր է բաց թողել «Ռեալի» վերջին հանդիպումները, այլ ուղղակի պատրաստ չի եղել դրանց։
Ինչ վերաբերում է Կամավինգային, պետք է նշեմ, որ երբեմն նա խաղադաշտում սխալներ է թույլ տալիս, բայց նրա ունիվերսալությունը մեզ համար առավելություն կստեղծի». նշել է Դեշամը։
Սպասվում է, որ Բենզեման ամբողջությամբ պատրաստ կլինի Մունդիալի մեկնարկին։
Los Merengues, Realmadrid.am