«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է ավարտվող մրցաշրջանի՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ Onze Mondial ամսագրի վարկածով:
Կարիմը ստացել է քվեարկողների ձայների 47,3%-ը՝ շրջանցելով Մեսսիին (20,1%) ու Լևանդովսկիին (11,3%):
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
4. Կիլիան Մբապե (ՊՍԺ 10,3%)
5. Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», 3,5%)
6. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս», 3,2%)
7. Ջոշոա Կիմիխ («Բավարիա», 1,5%)
8. Էրլինգ Հալանդ («Բորուսիա», 1%)
9. Ռոմելու Լուկակու («Ինտեր», 0,8%)
10. Իլկայ Գյունդողան («Ման. Սիթի», 0,7%)
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բենզեման դարձել է 29 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am