Կարիմ Բենզեման մինչ ԱԱ 2022-ի մեկնարկը խաղադաշտ դուրս չի գա։
L’Equipe-ի փոխանցմամբ, հարձակվողը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել «Կադիսի» դեմ կայանալիք հանդիպմանը։ Դա «Ռեալի» վերջին հանդիպումն է նախքան ԱԱ 2022-ը։
34-ամյա Բենզեման ազդրի մկանի խնդիրներ ունի։ Նշվում է, որ նա կարող է բաց թողնել նաև ԱԱ-ի մեկնարկային խաղը։
Կարիմը բաց է թողել «Ռեալի» վերջին 6 հանդիպումներից 5-ը։
Los Merengues, Realmadrid.am