Անտոնի Բլանկոն անկասկած «Կաստիլիայի» ադամանդներից մեկն է, և նախորդ մրցաշրջանում մենք արդեն իսկ ականատես ենք եղել հիմնական կազմում նրա ելույթներին։
Ֆուտբոլիստը խոսել է «Արքայական» ակումբի և իր կարիերայի մասին։
«Ցանկանում եմ երկար տարիներ հանդես գալ «Ռեալի» կազմում։ Արդեն 8 տարի է խաղում այս ակումբում և այն իմ կյանքի իմաստն է։
Երբ խաղում ես նման ֆուտբոլիստների կողքին, ամեն բան ավելի հեշտ է թվում։ Նրանք ինձ շատ են օգնում, և այս ընթացքում ես շատ բաներ եմ սովորել։ Բոլորն են ցանկանում խաղալ նման ֆուտբոլիստների կողքին». նշել է Բլանյոն։
Los Merengues, Realmadrid.am