Հոդվածներ

Զիդան. «Պետք է շտկենք առանց Ռամոսի խաղերի վիճակագրությունը»
24.11.2020
1772 0

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի՝ «Ինտեր» - «Ռեալ» խաղից առաջ հյուրերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի ավագ Սերխիո Ռամոսի բացակայությունը:

«Լավ գիտենք՝ որքան կարևոր նշանակություն ունի Սերխիոն թիմի համար: Շատ անհաջող ենք գործում, երբ նա բացակայում է: Պետք է ուղղենք առանց Ռամոսի խաղերի վիճակագրությունը: Հասկանում ենք, որ դժվար հանդիպում է սպասվում, սակայն այստեղ ենք եկել 3 միավոր վաստակելու համար»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխնացում Է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 34-ամյա իսպանացին վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի ճամբարում: Սպասվում է, որ նա շարք կվերադառնա դեկտեմբերի սկզբին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված