Հոդվածներ

Մոռացված Անտոնիո Բլանկոն
17.11.2021
2503 0

Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Անտոնիո Բլանկոյի շուրջ ստեղծված իրավիճակը «Ռեալում» շարունակում է օդից կախված մնալ։ Դեռ գարնանը նրա անվան շուրջ բավական շատ կենտրոնացվածություն կար, իսկ արդեն ձմռանը նա ուներ վարձակալության և տրանսֆերի առաջարկներ այլ ակումբներից։ Ամեն դեպքում ֆուտբոլիստը որոշեց մնալ «Ռեալում»։ Չնայած այն ամենին, որ Բլանկոն գրանցված էր որպես «Կաստիլիայի» ֆուտբոլիստ, «Սերուցքայինները» այնուամենայնիվ առաջարկեցին նրան մշտական պրակտիկա հիմնական թիմի կազմում։ Այսպիսով նա հույսեր էր փայփայում, որ մինչմրցաշրջանային հատվածում կկարողնա ապացուցել, որ հենց ինքն է լինելու Կազեմիրոյի հիմնական փոխարինողը։ Բոլոր հույսերը հօդս ցնդեցին Կամավինգայի տրանսֆերից հետո։ 

«Ռեալը» Կամավինգայի տրանսֆերը իրականացրեց օգոստոսի 31-ին, ինչը հնարավորություն չտվեց Բլանկոյին նոր ակումբ փնտրել իր համար։ Դա իհարկե հոգեբանորեն ազդեց ֆուտբոլիստի վրա։ Անտոնիոն իր խաղընկերների մոտ բազմիցս նշել էր, որ Կամավինգայի տեղափոխությունը կազդի «Ռեալում» իր հետագա կարիերայի վրա։ Նա դա ասել էր նույնիսկ այն ժամանակ, երբ ֆրանսիացին դեռ չէր տեղափոխվել «Արքայական» ակումբ, սակայն նրա նկատամամբ կար հետաքրքրվածություն։ Էդուարդոյի տեղափոխությունից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները փորձել են հանգստացնել Բլանկոյին՝ նշելով, որ Կամավինգան խաղալու է այլ դիրքերում, սակայն ժամանակը ցույց է տալիս հակառակը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն մեկարկային կազմում տեղ չի գտել միայն «Մալյորկայի» դեմ խաղում, և Կարլո Անչելոտին այդ խաղում խաղադաշտ էր դուրս բերել հենց Կամավինգային։ Այդ խաղում Բլանկոն միայն դուրս եկավ փոխարինման՝ այն ժամանակ, երբ արդեն հաշիվը 4-1 էր։  «Վալենսիայի» դեմ խաղում, երբ Կազեմիրոն փոխարինվեց, նրա փոխարեն կրկին խաղադաշտ դուրս եկավ Կամավինգան։  

Այսպիսով «Ռեալը» թույլ է տվել Ռաուլին «Կաստիլիայի» կազմում օգտագործել Բլանկոյին, որպեսզի վերջինս պահպանի խաղային տոնուսը։  

Ներկա պահին «Ռեալում» ռիսկի են գնում Բլանկոյի ապագայի հարցում։ Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Կաստիլիայի» կազմում, և երկու մրցաշրջանների ընթացքում փայլել է։ Այժմ նրա վերադարձը «Կաստիլիա» ոչ մի կերպ չի գրավելու Անչելոտիի ուշադրությունը, քանի որ վերջինս նախ ամեն օր հետևում է նրա մարզումներին հիմնական թիմի կազմում, և երկրորդ կարիք չունի հետևելու «Կաստիլիայի» հանդիպումները։ Բացի այդ Անտոնիոն անձամբ է մեծ ռիսկի գնում իր կարիերայի ամենակարևոր հատվածում։ Նա խաղալու է ավելի վատ խոտածածկի վրա, խաղալու է ավելի թույլ մրցակցիների դեմ, ինչը այդ տարիքում բնականաբար բացասաբար է ազդելու նրա վրա։ 

Ամեն բան գնում է նրան, որ մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելը, Անտոնիո Բլանկոյի համար միակ տարբերակը մնում է «Կաստիլիան»։

Los Merengues, Realmadrid.am