Դեռ 2019-ին Խամես Ռոդրիգեսը բանակցություններ էր վարում «Ատլետիկո Մադրիդի» հետ։ Արդյունքում այդ տեղափոխությունը տեղի չունեցավ, և այժմ ֆուտբոլիստը նշել է, թե ինչն է եղել դրա պատճառը։
«Ամեն բան գրեթե պատրաստ էր, սակայն երբ «Ռեալը» 7-3 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին», նախագահն ինձ ասեց, որ տեղափոխությունը չի կարող կայանալ։ «Ատլետիկոն» իմ առաջնային տարբերակն էր, քանի որ ուզում էի ընտանիքիս մոտ լինել». El Chiringuito-ի հետ զրույցի ընթացքում նշել է Խամեսը։
Արդյունքում Ռոդրիգեսը մնաց «Ռեալում» ևս մեկ մրցաշրջան, որի ընթացքում մասնակցեց 14 հանդիպման ու դարձավ 1 գոլի հեղինակ։
Դրան հաջորդող ամռանը նա տեղափոխվեց «Էվերթոն»։
Los Merengues, Realmadrid.am