Գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը կկատարի համակարգիչը, հայտնում է EuroFoot-ը:
Սկզբում թիմերը կընտրվեն ձեռքով, որից հետո համակարգիչը կընտրի 8 մրցակից յուրաքանչյուր 36 թիմի համար:
ՈՒԵՖԱ-ն նման որոշում է կայացրել, քանի որ նման վիճակահանությունը ամբողջությամբ ձեռքով կատարվող ձևաչափով բարդ կլիներ ու կտևեր 3-4 ժամ. նաև հարկավոր կլիներ 900 վիճակահանության գնդակ:
Հիշեցնենք, որ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գործող հաղթողը «Մանչեսթեր Սիթին է»:
Fanat, Realmadrid.am