Հոդվածներ

Կոնտե. «Չեմ կարծում՝ «Ռեալը բողոքելու տեղ ունի»
24.11.2020
1861 0

Չեմպիոնների լիգայի 4-րդն տուրում կայանալիք «Ինտեր» - «Ռեալ» հանդիպման նախօրեին տանտերերի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է մրցակցի կադրային խնդիրների մասին:

«Ինձ մոտ ծիծաղ է առաջացնում այն, որ մամուլը խոսում է «Ռեալի» կադրային խնդիրների մասին: Չեմ կարծում՝ նրանք բողոքելու տեղ ունեն: «Ռեալը» չափազանց ուժեղ ֆուտբոլիստներ ունի, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեծ վտանգ ստեղծել»,- եզրափակել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ առաջիկա խաղին չեն մասնակցելու Սերխիո Ռամոսը, էդեր Միլիտաոն, Կարիմ Բենզեման, Ֆեդե Վալվերդեն, Լուկա Յովիչն ու Ալվարո Օդրիոսոլան:

«Ինտեր» - «Ռեալ» հանդիպումը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված