Հոդվածներ

«Ռեալում» քննարկում են Կեպայի և Լունինի ապագան
20.07.2024
1211 0

«Ռեալում» շարունակում են քննարկել Կեպայի ու Անդրեյ Լունին ապագան։ 

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, չնայած տարածված շշուկներին, «Չելսին» կապ չի հաստատել «Սերուցքայինների» հետ՝ Անդրեյ Լունին հնարավոր տրանսֆերի համար։ 

Միակ քննարկվող թեման այժմ Կեպայի ապագան է, ով առաջնահերթությունը տալիս է «Ռեալին», եթե Լունինը որոշի հեռանալ թիմից։ 

Իսպանացին առաջարկ է ստացել Սաուդիան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիհադից», սակայն անպատասխան է թողել այդ առաջարկը և դեռ սպասում է «Ռեալին»։ 

Ավարտված մրցաշրջանում Լունինը «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 31 հանդիպման, որոնցից 12-ում նրան հաջողվել է սեփական դարպասն անառիկ պահել։ 

Կեպան մասնակցել է 20 հանդիպման, որոնցից 9-ում գոլ բաց չի թողել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված