Հոդվածներ

Ռոդրիգո. «Անհնար է փոխարինել Բենզեմային»
19.09.2022
1738 0

«Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը կիսվել է իր տպավորություններով։ 

«Ես երջանիկ եմ։ Միշտ էլ դերբիները յուրահատուկ են, իսկ երբ դու տեղ ես գտնում մեկնարկային կազմում ու դառնում գոլի հեղինակ, այն ավելի յուրահատուկ է դառնում։ 

Կարծում եմ, որ միշտ վստահություն եմ ունեցել իմ ուժերի նկատմամբ։  Ես ավելի շատ սկսեցի գոլեր խփել նախորդ մրցաշրջանի վերջնամասում, իսկ այս մրցաշրջանում գոլերը եղել են հենց սկզբից։ 

Գիտեմ, որ անհնար է փոխարինել Բենզեմային, սակայն ես փորձում եմ։ Ինձ մոտ ամեն ինչ կարգին է։ Սա նոր դեր է ինձ համար։ Ես լավ եմ խաղում և ուզում եմ օրեցօր ավելի լավը դառնալ։

Ինձ համար հաճելի է Վինիսիուսի հետ խաղալը։ Դա այլ զգացողություն է». նշել է Ռոդրիգոն։ 

Los Merengues, Realmadrid.am