El Chiringuito հաղորդման հաղորդավար Խոսեպ Պեդրերոլը ներողություն է խնդրել «Ռեալի» վինգեր Վինիսիուսի հասցեին արված ռասիստական արտահայտության համար:
Նախորդ շաբաթ Իսպանիայի մարզական ասոցիացիայի նախագահ Պեդրո Բրավոն եթերում քննադատել էր բրազիլացուն գոլերը պարելով տոնելու համար:
«Եթե պարել ես ուզում, գնա պարահրապարակ: Այստեղ դու պետք է հարգես գործընկերներիդ ու դադարիր քեզ պահել կապիկի պես»,- ասել էր Բրավոն:
«Իսպանիայում «քեզ մի պահիր կապիկի պես» արտահայտությունը նշանակում է «դադարիր քեզ պահել հիմարի պես»:
Պեդրո Բրավոն ներողություն է խնդրել, ես նույնպես դա կանեմ: Եթե դա վիրավորանք է դիտվել, ներողություն եմ խնդրում: Բրավոյի արտահայտությունները կարող են ոչ տեղին համարվել, սակայն դրանք ռասիստական չեն եղել»,- Պեդրերոլի խոսքը մեջբերում է Marca-ն:
Fanat, Realmadrid.am