Մադրիդյան դերբին Լուկա Մոդրիչի համար դարձավ Լա Լիգայում 300-րդ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» կազմում։
Խորվաթ ֆուտբոլիստը այս ցուցանիշին հասել է «Արքայական» ակումբի կազմում իր 11-րդ մրցաշրջանում։ Այդ 300 խաղերից 204-ում Լուկան հաղթանակած է լքել խաղադաշտը՝ ընդհանուր առմամբ խփելով 23 գոլ։ Նրան հաջողվել է նաև երեք անգամ դառնալ Իսպանիայի առաջնության հաղթող։
2020/21 մրցաշրջանը խաղերի առումով ամենախիտն է ստացվել Մոդրիչի համար։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է 35 հանդիպման։ 2018/19 և 2013/14 մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել է 34 հանդիպման։ Ամենից շատ Լուկան մասնակցել է «Ատլետիկոյի» դեմ հանդիպումներին- 20, իսկ ամենաշատ հաղթանակները՝ «Սելտայի»- 15։
Los Merengues, Realmadrid.am