Հոդվածներ

Նոր մանրամասներ
16.03.2025
557 0

Marca․ Լա Լիգան հայտարարում է, որ «Ռեալ Մադրիդը» դիմում չի ներկայացրել «Վիլյառեալի» դեմ երեկվա խաղը տեղափոխելու վերաբերյալ։

The Athletic (Կորտեգանա)․ «Ռեալի» հասարակայնության հետ կապերի տնօրեն Էմիլիոն Բուտրագենյոն դեռևս Լա Լիգայի 28-րդ տուրի խաղացանկը հրապարակվելուց անմիջապես հետո դիմել է առաջնության ղեկավարությանը՝ խնդրելով փոխել «Վիլյառեալի» դեմ խաղի ժամանակը։ Սակայն այդ խնդրանքը մերժվել է։

Չորեքշաբթի օրը «Ատլետիկոյի» դեմ կայացած խաղից հետո, որն ավարտվեց 11–մետրանոցներով, Բուտրագենյոն կրկին դիմել է Լա Լիգային՝ խնդրելով խաղը տեղափոխել՝ որպես առաջնահերթ պատճառ նշելով ֆուտբոլիստների առողջությունը։ Սակայն այս անգամ էլ Լա Լիգան մերժել է։

Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիա (AFE)․ «Հարկ ենք համարում հիշեցնել, որ ֆուտբոլիստները պետք է ունենան նվազագույնը 72 ժամ հանգստի հնարավորություն՝ իրենց ֆիզիկական և հոգեբանական առողջությունը պահպանելու համար։

Բացի «Ռեալից», որի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բարձրաձայնեց իր դժգոհությունը՝ կապված Լա Լիգայի ու Չեմպիոնների լիգայի խաղերի միջև հանգստի բացակայության հետ, այս տուրում նման իրավիճակում են նաև «Ռեալ Սոսիեդադի», «Ատլետիկի» և «Բետիսի» ֆուտբոլիստները, որոնք եվրագավաթային հանդիպումից հետո չեն ստանալու անհրաժեշտ հանգիստ։

Սա կրկնվող խնդիր է, որը լուրջ մտահոգություն է առաջացնում AFE-ում՝ ֆուտբոլիստների առողջությանը հնարավոր վնասի պատճառով»։