• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սեբալյոսը խոստովանել է, որ գալիք մրցաշրջանում ցանկանում է վերադառնալ «Ռեալ»

Հոդվածներ

Սեբալյոսը խոստովանել է, որ գալիք մրցաշրջանում ցանկանում է վերադառնալ «Ռեալ»
23.01.2021
1625 0

Եթե հաջորդ մրցաշրջանից առաջ Զինեդին Զիդանը խոստանա Սեբալյոսին, որ վերջինս հնարավորություն կստանա իրեն դրսևորելու, ապա մեծ հավանականությամբ իսպանացի ֆուտբոլիստը կվերադառնա Մադրիդի «Ռեալ»։ 

«Եթե խոսեմ մարզիչների հետ և հասկանամ, որ թիմի մյուս ֆուտբոլիստների հետ հավասար շանսեր ունեմ խաղալու։ Այդ պահից սկսած ես կապացուցեմ, որ արժանի եմ բավարար խաղաժամանակ ստանալուն։ 

«Ռեալում» ոչ ոք պարտավոր չէ ինձ ինչ որ բան երաշխավորել։ Եթե ստանամ հնարավորություն, վստահ եմ կօգտագործեմ այն». ասել է Սեբալյոսը։ 

Ավելի վաղ նշվում էր, որ Սեբալյոսը բացառում է «Ռեալ» հնարավոր վերադարձը։ Սակայն գալիք մրցաշրջանում նա կարող է վերադառնալ Մադրիդ, և ամրապնդվել Զիդանի թիմում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված