«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն բուժզննում է անցել, որի արդյունքում ախտորոշվել է աջ ազդրի մկանային վնասվածք:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ուրուգվայցին դուրս էր մնացել «Ալավեսի» հետ հանդիպման հայտացուցակից:
Դեռևս հստակ չի նշվում, թե որքան պետք է բացակայի 22-ամյա ֆուտբոլիստը, սակայն վնասվածքը չբարդացնելու համար ապաքինման ընթացքը պետք է վերահսկի ակումբի բուժանձնակազմը:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am