• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Լեյպցիգի» գլխավոր մարզիչը նշել է, թե «Ռեալի» որ ֆուտբոլիստից է ամենից շատ զգուշանում

Հոդվածներ

«Լեյպցիգի» գլխավոր մարզիչը նշել է, թե «Ռեալի» որ ֆուտբոլիստից է ամենից շատ զգուշանում
14.09.2022
3501 0

Մադրիդի «Ռեալը» ՉԼ-ի խմբային փուլի շրջանակում այսօր ուժերն է չափելու «Լեյպցիգի» հետ։

Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ նշել է, թե «Ռեալի» որ ֆուտբոլիստն է իրենց ամենից շատ ստիպում զգուշանալ։

«Վինիսիուսը երիտասարդ ու շատ ուժեղ ֆուտբոլիստ է, ով շարունակում է տպավորիչ աճ գրանցել։ Նա շատ հարվածներ է կատարում դարպասին, և եթե չգիտեք, բավական շատ գոլեր է խփում։

Մենք գիտենք, թե ինչպես է նա խաղում և թե որքան ուժեղ է նա մեն-մենակ իրավիճակներում։ Նրան բարդ է հսկելը, և մենք պետք է զգույշ լինենք։ 

Նույնիսկ Բենզեմայի բացակայության դեպքում «Ռեալը» ունի մի շարք վտանգավոր ֆուտբոլիստներ, որոնց թվում է օրինակ Ալաբան։ 

Եթե մենք լավ հանդիպում անցկացնենք, կկարողանանք փակել Վինիսիուսին։ 

Վալվերդեն, Կրոսը, Մոդրիչը, Ալաբան... «Ռեալը» հարուստ է լավ ֆուտբոլիստներով». նշել է Ռոզեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված