Կարիմ Բենզեման ճանաչվել է մարտ ամսվա «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ։ Այդ ընթացքում նա մասնակցել է 4 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։ Նա գոլերի հեղինակ է դարձել «Սելտայի», «Ատալանտայի», «Էլչեի» և «Ատլետիկոյի» դեմ խաղերում։
Կարիմը տվել է իր մեկնաբանությունը մրցանակը ստանալուց հետո։
«Այս մրցաշրջանում բոլոր թիմերն են լավ խաղում «Ռեալի» դեմ։ Նրանք փորձում են լավ պաշտպանվել և պատժել մեզ հակագրոհների միջոցով։ Մենք պետք է միշտ կենտրոնացած լինենք, խաղանք մեր ֆուտբոլը և մտածենք միայն երեք միավորի մասին։
Յուրաքանչյուր խաղ պետք է դիտարկենք որպես եզրափակիչ։ Պետք է մտածենք միայն հաղթանակի մասին և ամեն ինչ անենք երեք միավոր վաստակելու համար։ Գիտենք, որ քիչ խաղեր են մնացել անցկացնելու, բայց շատ բարդ է, քանի որ սա Լա Լիգան է». նշել է Բենզեման։
Los Merengues, Realmadrid.am