Հոդվածներ

Իսպանիայի գավաթ. «Ռեալի» հաջորդ մրցակիցն «Ատլետիկոն» է
20.01.2023
2526 0

Կայացել է Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: Պայքարը շարունակում են 8 թիմ՝ Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն», «Բարսելոնան», «Ռեալ Սոսիեդադը», «Վալենսիան», «Ատլետիկ Բիլբաոն», «Օսասունան» և «Սևիլիան»:

Վիճակահանության արդյունքում «Ռեալը» քառորդ եզրափակիչում կմրցի «Ատլետիկոյի» հետ, իսկ «Բարսելոնան»՝ «Ռեալ Սոսիեդադի»:

Բոլոր զույգերը

«Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ»

«Օսասունա» - «Սևիլիա»

«Վալենսիա» - «Ատլետիկ Բիլբաո»

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսիեդադ»:

Հանդիպումները կկայանան հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ (հունվարի 24, 25 և 26):