Բրիտանական The Athletic պարբերականի փոխանցմամբ, Թոմաս Տուխելը իր մարզչական կարիերան կարող է շարունակել Լա Լիգայում։ Նշվում է, որ եթե Կարլո Անչելոտին ամռանը որոշի հեռանալ «Ռեալից», ապա Տուխելը կարող է փոխարինել նրան։
Այն փաստը, որ գերմանացի մասնագետը ամբողջովին Անչելոտիի հակապատկերն է, նրա տարբերակը դարձնում է շատ հավանական։
49-ամյա մարզիչը օրերս հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից և առայժմ իր համար նոր աշխատատեղ չի գտել։ 2020/2021 մրցաշրջանում Տուխելը «Ազնվականների» ղեկին դարձել է ՉԼ-ի հաղթող։
Ներկա պահին «Սերուցքայինները» որևէ մտադրություն չունեն Կարլո Անչելոտիի հետ աշխատանքը դադարեցնելու։ Մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2024 թվականը, և «Ռեալում» դեմ չեն նաև այն երկարաձգել։
Los Merengues, Realmadrid.am