«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորն, ով մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալական հիմունքներով անցկացնում է «Արսենալի» կազմում, վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի որակավորման փուլի՝ Նորվեգիա - Ջիբրալթար հանդիպման ժամանակ:
22-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել է ընդմիջմանը:
Բարեբախտաբար, սկանդինավյան թիմի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենը հայտնել է, որ Էդեգորի վնասվածքը լուրջ չէ, ու նա, ամենայն հավանականությամբ, կկարողանա հանդես գալ երեքշաբթի օրը կայանալիք՝ Թուրքիայի ընտրանու դեմ խաղին:
Հավելենք, որ նորվեգացիները հաղթել են 3:0 հաշվով:
Fanat, Realmadrid.am