Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղից հետո
04.02.2022
2233 0

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռեալը» նվազագույն հաշվով պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկին» ու լքեց մրցաշարը։

1. «Ատլետիկը» 21-րդ դարում երկրորդ թիմն է, որը կարողանում է Իսպանիայի գավաթից դուրս թողնել և «Ռեալին» և «Բարսելոնային»։ Ավելի վաղ դա հաջողվել է «Սարագոսային»՝ 03/04 և 05/06 մրցաշրջաններում։

2. «Ատլետիկը» երկրորդ տարին անընդմեջ «Ռեալին» զրկում է տիտղոս նվաճելու հնարավորությունից։ 2021 թվականին բասկերը «սերուցքայիններին» հաղթեցին Իսպանիայի սուպերգավաթում։

3. «Ռեալը» 2015 թվականի մարտից ի վեր առաջին անգամ «Սան Մամես» մարզադաշտում պարտվեց «Ատլետիկին»։ Այդ ժամանակ նույնպես «սերուցքայինների» գլխավոր մարզիչը Կառլո Անչելոտին էր։

4. «Ռեալը» 8-րդ տարին անընդմեջ չի կարողանում հաղթել Իսպանիայի գավաթը։ Վերջին անգամ «սերուցքայիններն» այդ տիտղոսը գլխավերևում են պահել 13/14 մրցաշրջանում։

5. «Ռեալը» 21-րդ դարում միայն երկու անգամ է նվաճել Իսպանիայի գավաթը. 10/11 և 13/14 մրցաշրջաններում։

6. Վերջին 30 տարում «Ռեալն» ընդամենը 6 անգամ է դուրս եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ՝ հաղթելով ընդամենը 2-ում։