Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Դանի Կարվախալի տունը կողոպտելու առիթով։ Երկուշաբթի գիշերը երկու զինված հանցագործներ փորձել են ներխուժել ֆուտբոլիստի տուն, սակայն անվտանգության համակարգը նրանց դա անել թույլ չի տվել։
El Confidencial-ի փոխանցմամբ, իսպանացի ֆուտբոլիստը տեղի ունեցածի մասին հայտնել է ոստիկանությանը։ Հարձակման պահին Դանին տանը չի եղել։
Երբ տանը մոտեցել են անվտանգության աշխատակիցները, արդեն ոչ ոք չի եղել մոտակայքում։
Դեռ 2017-ին «Արքայական» ակումբը խնդրեց ու պահանջեց իր ֆուտբոլիստներին իրենց առանձնատներում հատուկ անվտանգության համակարգ տեղադրել։
Los Merengues, Realmadrid.am