AS-ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը
«Բոլորին հայտնի է, որ ֆուտբոլային լեգենդները հասարակ մարդիկ են, որոնց կարիերան անվերջ չէ: Բայց Մոդրիչն այս հարցում բացառություն է: Սեպտեմբերի 9-ին խորվաթ ֆուտբոլիստը դառնում է 38 տարեկան, բայց նրա ֆիզիկական մարզավիճակն ու առողջությունը 28 տարեկանի մակարդակի են:
Սաուդյան Արաբիայից ստացած միլիոնավոր առաջարկները նա չի անտեսել սոսկ ռոմանտիզմի պատճառով: Նրա հպարտությունը թույլ չտվեց «ցածրանալ», քանի որ նա ցանկանում է մրցակցել ամենաբարձր մակարդակում: Ասվածի վկայությունն է Ազգերի լիգայի վերջին խաղարկությունը, ինչպես նաև «Ռեալի» կազմում անցկացրած նախորդ մրցաշրջանը, որտեղ նա մասնակցեց 52 հանդիպման, դարձավ 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Մոդրիչը միակն է իր տեսակի մեջ: Անհամար պարգևներից բացի, նա «Ոսկե գնդակ» ունի, սակայն Լուկան երբեք այդ մասին չի հիշեցնում և չի պարծենում: Նա հաճույքով է կրում «Ռեալի» 10 համարը և «Սանտիագո Բեռնաբեուում» նրա յուրաքանչյուր խաղ ավարտվում է տրիբունաների բուռն ծափահարություններով:
Հնարավոր է՝ այս մրցաշրջանում նա ավելի շատ խաղադաշտ մտնի վերջին կես ժամվա ընթացքում՝ հնարավորություն տալով հանգստանալու Վալվերդեին, Կամավինգային, Չուամենիին կամ Բելինգեմին, բայց անգամ այս պարագայում նրա յուրաքանչյուր րոպեն «ոսկուց» է լինելու յուրաքանչյուր երկրպագուի համար:
Կառլո Անչելոտին որոշում կայացնելու իրավունք ունի, բայց մենք՝ «լուկամանյակներս» ցանկանում ենք նրան տեսնել մեկնարկային կազմում: Մենք չենք կարող սովորել լինել, որ նա նստելու է պահեստայինների նստարանին: Դա նույնն է, ինչ Ջոկոնդայի նկարը պահես սնդուկում»: